Հունիսի 19-ը` Երեւանի մայր եկեղեցու Ուխտի օր
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայրապետի նշխարները գտնելու տոնը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տարիներ առաջ այս տոնը հռչակվել է Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու ուխտի օր:
Այս առիթով հունիսի 19-ին, ժամը 1015-ին, Տիգրան Մեծ պողոտայից ուխտավորների թափորը կշարժվի դեպի մայր եկեղեցի: Ժամը 1030-ին, մայր եկեղեցում կմատուցվի Ուխտի Ս. Պատարագ, հավարտ որի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական համերգ` մասնակցությամբ Մայր Աթոռի Հայորդաց Տների սաների, ապա կկատարվի մատաղի օրհնություն: Ծրագրի ավարտին այս առիթով Խոր Վիրապի վանքից, Լուսավորչի Կանթեղից բերված լույսը կբաժանվի ժողովրդին:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու այս արարողություններին: